Խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

գագիկ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ-ի քննական դեպարտամենտն իրականացնում է քննական գործողություններ՝ խուզարկություններ բնակարաններում, առանձնատանը, նրա հետ կապ ունեցող տներում։

Հարցին՝ բերման ենթարկվե՞լ է, թե՞՝ ոչ , ԱԱԾ տնօրենը պատասխանել է․ «Դեռևս շարունակվում է խուզարկությունը, որի ավարտից հետո բերման կենթարկվի ԱԱԾ»։

Վանեցյանը նաև նշել է, որ քրգործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի վատման և պաշտոնական դիրքի չարաշահման մասով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։