Պեսկովը ներկայացրել է Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել այսօր Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Ըստ Պեսկովի՝ հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը։

«Պուտինը բազմիցս հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում  թուրք գործընկերների մտահոգություններին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իդլիբում ահաբեկչական տարրերի ակտիվության կապակցությամբ։ Այդ ահաբեկչական տարրերին պետք է արմատախիլ անել և ոչնչացնել»,-  ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։