Փորձաքննության հիման վրա իշխանությունը փորձ արեց հանքը վերաբացել, չստացվեց․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Մարուքյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են Ամուլսարի թեման։  

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ հասել ենք մի իրավիճակի, երբ ոչ մի հարցում բովանդակային քննարկում չկա, և սև ու սպիտակի բաժանված՝ բարդ է ինչ-որ փորձաքննություններով ինչ-որ բաների հասնելը:

«Շատ են հարցնում մեր դիրքորոշման մասին: 2017 թվականին 2 հայտարարություն է եղել. Մանե Թանդիլյանի կողմից մեր դիրքորոշումը ներկայացվել է։ Բնականաբար, դա եղել է բացասական: Այնուհետև 2018 թվականի ընտրությունների ժամանակ մենք հանդիպում ենք ունեցել պահապանների հետ հենակետերում: Այնտեղ խոսել ու քննարկել ենք, և ասել են, որ մենք ձեր կողքին ենք լինելու»,- ասել է Էդմոն Մարուքյանը, ապա հավելել, որ «ԷԼԱՐԴ» ընկերությունն ընտրվել է կասկածելի ճանապարհով և դա այն փորձառու ընկերությունը չէր, որ պետք է եզրակացություն տար:

«Ամեն դեպքում այդ փորձաքննության հիման վրա իշխանությունների կողմից  փորձ արվեց դրական աուրա ձևավորել  և հանքը վերաբացել, բայց դա  չստացվեց և, որքանով որ հասկանում եմ, իշխանությունները գնում են նոր ՇՄԱԳ-ի, այսինքն՝  Շրջակա միջավայրի նախարարությունը նոր համալիր փորձաքննություն պիտի իրականացնի, որը, եթե չհամապատասխանի նախորդ տրվածին, ապա, կարելի է ասել, նախարարությունն ու նախարարը լուրջ խնդիրներ են ունենալու: Նվազագույնը գոնե պիտի հրաժարական տա», - ասել է Մարուքյանը:

«Ես գտնում եմ, որ հանքը մեկուկես տարի է՝ փակ է, ինչ վնաս կրելու էր, արդեն կրել է, կապալառուներն ու ենթակապալառուներն էլ արդեն վնասներ կրել են և այժմ վերաբացելն այլևս նպատակահարմար չէ և չի ստացվելու»,- ասել է Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը նաև ասել է, որ իշխանությունն այժմ կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ, և եթե տվյալ ընկերությունը հնարավորություն ունի դատական գործ սկսել ՀՀ-ի դեմ, ապա իշխանությունը մի կողմից կանգնած է այդ գումարը վճարելու, մյուս կողմից՝ հանքը վերաբացելու և բնապահպանական աղետալի հետևանքներ ունենալու խնդիրների առջև: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news