Շնորհակալություն Լևոն Ջուլֆալակյան, Ձեր մեծ ավանդի համար․ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, շնորհակալություն է հայտնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին՝ ահռելի ու անգնահատելի աշխատանքի համար։

«20 տարի անվերապահորեն և անաչառ ղեկավարելով Հայաստանի ուժեղագույն հավաքականներից մեկը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը իր բացառիկ ու բարձր արդյունքների շնորհիվ դարձել է անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզիչը։

Հավաքականը գլխավորելու տարիներին ՀՀ վաստակավոր մարզիչը Հայաստան է բերել 70 մեդալ՝ Օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, Ուսանողական խաղերից և Աշխարհի գավաթներից։

Շնորհակալություն Լևոն Ջուլֆալակյան, Ձեր մեծ ավանդի համար»։