Սյունիքի մարզի Շիկահող գյուղում այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

հրդեհ

«911» ծառայությունը  օգոստոսի 27-ին, ժամը 12:10-ին  ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: