Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը․ Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել  Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Հանդիպմանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը.

«Սիրելի փրկարարնե՛ր
քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը:

Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:

Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար:

Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»: