Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը լքել է պայքարը. ԱԱ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

.

Տոկիոյում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը լքել է պայքարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Եվրոպայի 2018 թվականի չեմպիոնը մեկնարկային գոտեմարտում պարտվել է չինացի մարզիկին:

Ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: