Շաքի գյուղում թոնրատան տանիքն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

.

Օգոստոսի 26-ին` ժամը 17:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ հացատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:44-ին:

Այրվել է տանը կից թոնրատան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 18 քմ):