Սերժ Սարգսյանը կձերբակալվի Փաշինյանի համար հաջորդ ֆորսմաժորային իրավիճակում․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Սերժ Սարգսյանին կալանավորելու քաղաքական որոշումը եղել է մինչև Ամուլսարի հայտնի պատմությունները։ Այս մասին պնդում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ ներքին տեղեկատվության է տիրապետում։

«Ամուլսարի այս ամբողջ աղմուկը պետք էր ծածկադմփոց անել մեկ այլ աղմկահարույց գործով։  Դա պատրաստվում էր BBC-ի հայտնի հոդվածով և իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի ձերբակալումով Ամուլսարի խնդրին զուգահեռ, որ ժողովուրդն ուրախանար «բռնել են Սերժին»-ի վրա, Ամուլսարն էլ իրենք մարսեին»,- պնդում է Աշոտյանը։

Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահն ասում է, որ Սարգսյանի կալանավորումն անորոշ ժամանակով հետաձգվել է, որովհետև այդ պահին նրանք չկարողացան «թալանչիի օպերացիան» իրականացնել, բայց կսպասեն մեկ այլ առիթի։

Շարունակությունը՝ տեսանյութում։