Մենք մեծ նշանակություն ենք տալիս բիզնես շրջանակների հետ շփումներին. Տ.Սարգսյանը`Մ. Կարենին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

Տիգրան Սարգսյան

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում «Մակդոնալդս» ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կարենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար համագործակցությունն ընդհանրապես։ Խոսքն առաջին հերթին սննդի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մասին է։ Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս բիզնես շրջանակների հետ շփումներին։ Դա անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ինչպես է մեր նորմաստեղծ աշխատանքն ազդում բիզնեսի վրա։ Կարևոր է օգտագործել ինստիտուցիոնալ հնարավորությունները ԵՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման համար»,- նշել է Սարգսյանը։

Կարենն իր հերթին բարձր է գնահատել  ԵՏՀ կոլեգիայի նախագահի և հանձնաժողովի ջանքերը ԵՏՄ երկրներում բիզնեսի վարման նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ հանձնաժողովը միշտ լսում է գործարար շրջանակի կարծիքը և պատրաստ է փոխգործակցել նրա հետ։