էլիտար հարսանիքների շքերթ. ո՞ր հայտնի պաշտոնայաների երեխաները կամուսնանան. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հարսանիք

«Հրապարակ» թերթը գրում է. «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է։

Մեկ այլ էլիտար հարսանիք էլ կկայանա սեպտեմբերի 5-ին․ ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդին՝ Էդգարն է ամուսնանում։ Հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցելու արարողությանը, հարսնացուն համեստ ընտանիքից է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: