«Լևի» լույս՝ մետրոպոլիտենում. ԱԱԾ-ն ուշագրավ դրվագներ է պարզել մետրոյի գործից. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

մետրո

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում։ Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են։

Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը։ Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն ինչ։ Ընդ որում՝ այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագներ են բացահայտվում։

Օրինակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շենքերում տարիներ շարունակ «լևի» լույս է անցկացված եղել։ Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրոյից «լևի» հոսանքով սնվում է նաև Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմերուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս շենքում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր ևս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: