ԱԱԾ-ն մեծ թվով մարդիկ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահի դեմ ցուցմունք տալու. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Գագիկ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ ՀՔԾ-ն հաղորդեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը, և արդեն իսկ վերականգնել է 800 միլիոն դրամի վնասը:

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ են հրավիրվել մեծ թվով մարդիկ և հատկապես կարգոների տերերը՝ ՊԵԿ նախկին նախագահի դեմ ցուցմունք տալու։ Սակայն բոլորին հասկանալի է, որ այս ցուցմունքներն ու ապացույցները ոչ թե Խաչատրյաններին նստեցնելու համար են, այլ հնարավորինս մեծ գումարներ կորզելու։ Դա է վկայում նաև ՀՔԾ հայտարարությունը՝ 800 միլիոն դրամի վերականգնման մասին, վերականգնումը շարունակություն է ունենալու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: