Օգոստոսի 25-ին Գոմք գյուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հրդեհ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 06:17-ին, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 10 փրկարար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 00:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:

Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են եւ փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհի մակերեսը կազմել է 9 հա խոտածածկույթ:

Օգոստոսի 26-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի մակերեսը կազմել է 31 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ:

Ժամը 20:44-ից մթության եւ ռելիեֆի բարդության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է 37 հա:

Օգոստոսի 27-ին՝ ժամը 06:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 08:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 66 փրկարար ծառայող:

Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 41 հա խոտածածկույթ:

Ժամը 19:30-ի դրությամբ հրդեհաշիջմանը մասնակցել է 9 փրկարար: