Տյումենի հայ համայնքի մահացած ղեկավարի տունն աճուրդով հանձնվել է պարտապաններին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

«Ura.ru»-ը, հղում անելով պարտառուների դաշնային գրանցամատյանի քարտադարի տարածած տեղեկաությանը, հայտնում է, որ այս տարվա փետրվարին կյանքից հեռացած խոշոր բիզնեսմեն և Տյումենի մարզի հայերի միության նախագահ Համլետ Փաշայանի ունեցվածքն աճուրդով փոխանցվել է պարտապաններին: 

Ըստ աղբյուրի՝ «Ներդրումային ակտիվների վարչություն» կառավարող ընկերության պարտապանային կազմակերպության սեփականությանն է տրվել 383,3 քառ. մետր մակերեսով երկհարկանի աղյուսե քոթեջը՝ ներկառուցված ավտոտնակով, ինչպես նաև 1500 քառ. մետր մակերեսով հողամասը:

2017 թվականին ընկերությունը տյումենցի ձեռներեցի սնանկության հայց էր ներկայացրել: Պարտապանների պահանջած գումարը 71,2 մլն ռուբլի: Փաշայանին սնանկ են ճանաչել 2018-ի մայիսին, աճուրդի են դրվել տունն ու հողամասը, որոնք գնահատվել են 29,2 մլն ռուբլի: Սակայն դրանց համար գնորդներ այդպես էլ չեն գտնվել:

Համլետ Փաշայանը մահվան պահին 7 ընկերություն ուներ։