Գուցերիևները դարձյալ ամենահարուստն են Ռուսաստանում․ Forbes

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Գուցերիեւները հինգերորդ տարին անընդմեջ պահպանում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին տեղը: Այդ մասին գրել Է Forbes հանդեսը: «Սաֆմար» խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի եւ նրա մերձավորների կարողությունը գնահատվում Է 5,65 միլիարդ դոլար։

Forbes-ի ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել Է Ռոտենբերգների ընտանիքը՝ 5,18 միլիարդ դոլար ակտիվներով: Երրորդ հորիզոնականում հաստատվել Է Շայմիեւների ընտանիքը: Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, ոչ միայն պահպանել են տարածաշրջանի ամենահարուստ բնակիչների կարգավիճակը, այլեւ մեծացրել են իրենց կապիտալները. մեկ տարում նրանց կարողությունն ավելացել Է 320 միլիոն դոլարով՝ հասնելով 2,8 միլիարդի:

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների տասնյակում տեղ են գտել՝ Գապոնցեւները (երկու միլիարդ դոլար), Եվտուշենկոները (1,94 միլիարդ դոլար), Ռահիմկուլովները (1,89 միլիարդ դոլար), Լիննիկները (1,6 միլիարդ դոլար), Սարկիսովները (1,6 միլիարդ դոլար), Բաժաեւները (1,51 միլիարդ դոլար) եւ Միխայլովները (1,16 միլիարդ դոլար):