Լենա Նազարյանը հրաժարվեց պատասխանել Ամուլսարի մասին լրագրողի հարցին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Հասարակություն

«Ես ձեզ հետ չեմ պայմանավորվել հարցազրույցի համար»,-այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ամուլսարի մասին լրագրողի հարցին։

Հիշեցնենք, որ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Ամուլսարի մասին՝ նշելով, որ «մտահոգություններ ունի «Էլարդի» եզրակացության առնչությամբ եւ «Էլարդի» զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»։

Հիշեցնենք նաև, որ Լենա Նազարյանը ժամանակին պայքարում էր Թեղուտի շահագործման դեմ, նա Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ էր։