Արքայադուստր Դիանան ավտովթարի մասին գիտեր դրանից 10 ամիս առաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Սրքայադուստր Դիանայի մահվան տարելիցի նախօրեին DailyMail-ը հրապարակել է արքայադստեր նամակը ծառայապետ Փոլ Բարելին, որը գրվել է ողբերգությունից 10 ամիս առաջ։ Նշենք, որ 22 տարի առաջ՝ 1997թ.-ի օգոստոսի 31-ին, Լեդի Դին ավտովթարի արդյունքում 36 տարեկան հասկանում մահացավ Փարիզում՝ սիրելիի՝ արաբ միլիոնատեր Դոդի Ալ-Ֆայեդի հետ. նրանք փորձել էին ազատվել պապարացիների հետապնդումից եւ վթարի ենթարկվել Ալմա կամրջի մոտ գտնվող թունելում։

Արքայադուստրը գրել է. «Ինձ վրա մահափորձ է պատրաստվում։ Ինչ-որ մեկն իմ ավտոմեքենայի հետ կապված դժբախտ պատահար է ծրագրում՝ արգելակների խափանում, ապա գլխի ծանր վնասվածք, եւ այդ ամենն այն նպատակով, որ Չարլզը կարողանա ամուսնանալ»։ Նամակում Դիանան նշում է այն մարդու անունը, որը կանգնած է դրա ետեւում, սակայն այն արգելված է հանրայնացնել՝ քննության գաղտնիությունը պահպանելու նպատակով։