Զելենսկու մեղրամիսը շարունակվում Է․ նրան վստահում Է քաղաքացիների 70 %-ը․ հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահում Է քաղաքացիների 70 տոկոսը։ Դա է վկայում Իլկա Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի անցկացրած հարցումը։

«Զելենսկու մեղրամիսը շարունակվում Է: Նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ վայելում Է քաղաքացիների 70 տոկոսի վստահությունը: Ուկրաինայի պատմության մեջ ոչ մի նախագահ նման վստահություն չի ունեցել, Յուշչենկոյինը եղել Է 50 տոկոսից անց… Դա ամենաբարձր ցուցանիշն Է»,-ասել Է հիմնադրամի տնօրեն Իրինա Բեկեշկինան:

Ուկրաինայի բնակչության հասարակական կարծիքի համազգային հետազոտությունը Իլկա Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից օգոստոսի 8-ից մինչեւ 20-ն անցկացվել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ: Հարցումը կատարվել Է Ուկրաինայի բոլոր մարզերի 103 բնակավայրում: Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հարցումներն անցկացվել են միայն Կիեւի կողմից վերահսկվող տարածքներում: