«Մերսեդեսի» սրահից 2 բջջային հեռախոս գողացողը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Օգոստոսի 27-ին, ժամը 13.10-ին, ոստիկանություն է զանգահարել մի կազմակերպության վարորդ և հայտնել, որ րոպեներ առաջ, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Իսակովի պողոտայում կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել են բջջային երկու հեռախոս:

Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մոտ մեկ ժամ անց Իսակովի պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նույն պողոտայի բնակիչ 28-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել բջջային հեռախոսերից մեկը:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news