Պերմից Երևան թռիչքները կրկին կգործեն․ «Ռոսավիացիա»-ն թույլատրել է վերականգնել չվերթները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ավիացիա

«Կոմերսանտ»-ին «ԻժԱվիա»-ից հայտնել են, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունն «ԻժԱվիա»-ին թույլատրել է վերականգնել Պերմից Երևան ուղիղ չվերթները, որոնք պետք է իրականացվեն շաբաթական երկու անգամ: Նմանատիպ որոշում է կայացվել նաև Պերմ-Բաքու չվերթների մասով: Ավիաընկերությունից հավելել են, որ չվերթների մեկնարկի հստակ ժամկետ առայժմ չկա:

Հուլիսին «Ռոսավիացիա»-ն հետ էր կանչել Պերմից Վիլնյուս, Տաշքենդ, Երևան և Նամանգան չվերթների թույլտվությունը, որն իրականացնում էր «ԻժԱվիա»-ն, քանի որ ընկերությունը թռիչքներ չի իրականացրել: