Անցկացվել են քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ) այսօր անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երկու հաստատություններում ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ կազմակերպվել էին «ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով» շտաբային ուսումնավարժություններ:

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը:

Ուսումնավարժությունների ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ կազմավորումների անձնակազմի նախապատրաստման, գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխարինելիության հետ կապված հարցերը: