26-ամյա Դավիթը 16 տարին չլրացածի նկատմամբ անառակաբարո գործողություններ է արել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

անառակ

Օգոստոսի 27-ին անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հ.-ն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր-օր-ի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) հատկանիշներով:

Պարզվել է, որ Դավիթ Հ.-ն այս տարվա օգոստոսին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում, որը բարձրահարկ է, մի քանի հարկերում իջեցրել է տաբատը և աղջիկ երեխաներին ցույց տվել առնանդամը և անառակաբարո գործողություններ կատարել: