Հաղթանակի այգու, Խոսրովի անտառի հրդեհները կարող են դիտավորությամբ արված լինել․ ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

«Կասկածներ կան, որ հանրապետության տարածքում հաճախ բռնկվող անտառային հրդեհները դիտավորյալ են արվում, մասնավորապես՝ Հաղթանակի այգու և Խոսրովի անտառի դեպքում այդ կասկածները ավելի են խորացել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարի խոսքով՝ պատճառները պարզելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
«Վեգայի», «Ձյունիկ սառնարանի» դեպքերն, ըստ նախարարի, այլ են՝ ոչ դիտավորությամբ, բայց մարդկային գործոնով պայմանավորված, անզգուշության հետևանքով առաջացած հրդեհներ են եղել։

Շարունակությունը՝ տեսանյութում։