Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված վայրում բախվել են 43-ամյա Հովհաննես Ա.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 65 ՏԼ 839 համարանիշի և 40-ամյա Նորայր Պ.-ի վարած MItsubishi Grandis մակնիշի 07 GM 070 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով MItsubishi Grandis-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել և շարժիչն ամբողջությամբ այրվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները: Ոստիկանները տեղեկություն են ստացել նաև, որ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունն ու տարածքային ոստիկանության բաժինը պարզում են: