Օգոստոսի 27-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը դեռ չի մարվել․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Օգոստոսի 29-ին՝ ժամը 08:30-ին, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Այրվում է մոտ 6,5 հա անտառածածկ տարածք:

Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին, հրդեհ էր բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: