Բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի թույլտվություն էր տվել ձկնաբուծարաններին. դատախազ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ձուկ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել, քրգործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվել է, որ ապօրինի ձկնարտադրություն են իրականացրել:

«Ապօրինի այն իմաստով, որ համապատասխան փորձաքննություն չի անցել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ: Արդեն իսկ պատճառված ահավոր վնասների մասին է խոսքը»,-ասել է գլխավոր դատախազը և նշել, որ պետք է հասկանալ՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ ինչ իրավիճակ է:

Գլխավոր դատախազը նաև նշել է, որ փաստ է՝ կան տնտեսվարողներ, որոնք այս պահին պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, որը հղի է մեծ վտանգներով: Վարչապեի հարցին՝ ի՞նչ պետք է անել, Արթուր Դավթյանը պատասխանել է․ 

«Շատ բարդ իրավիճակ է ստացվում, եթե այդ երկու հարյուրն էլ գործող տնտեսություն է: Դա նշանակում է՝ այդ տնտեսությունները բռնել, փակել», - ասել է Արթուր Դավթյանը և առաջարկել իրականացնել գործողություններ՝ վերահսկելի դարձնելու համար ոլորտը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ  դատախազության հետ աշխատում են. «Մի քանի տնտեսությունների մասով միանշանակ է, որ փորձաքննության ենթակա են և տասնյակ ձկնաբուծարանների կողմից ավել ջրօգտագործում իրականացնելու մասով արձանագրությունները ուղարկվել են տեսչական մարմիններ»: