Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր. ձեր երկրի մեծ երկրպագուն եմ․ Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Սվիտալսկի

Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին:

«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», - ողջույնի խոսքում նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին հանձնել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պագևատրվեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած ավանդի համար»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Սվիտալսկի