Ժամանակավոր պետհամարանիշներն այսուհետ կտրամադրվեն մաքսակետերում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

համար

«Ժամանակավոր պետհամարանիշներն այսուհետ կտրամադրեն ոչ թե ոստիկանությունում, այլ մաքսակետերում: Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև ոստիկանություն երթևեկում են առանց համարանիշների»։

Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հիշեցնելով, որ ժամանակավոր պետհամարանիշների տրամադրումը օրենքով ՀՀ ոստիկանության գործառույթն է։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս որոշումը կթեթևացնի ոչ միայն ներմուծողների, այլև ոստիկանության հոգսերն ու թղթաբանությունը։

«Կառավարության որոշման ընդունումից հետո ոստիկանության ու ՊԵԿ-ի միջև կկատարվեն ընդունման-հանձնման համապատասխան գործողությունները»,- ասել է Անանյանը։