Սա արտահայտությունն է ինքնիշխանության․ ԱԳ նախարարը՝ համաժողովին չմասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու՞ է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին:

«Սա մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության: Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել նմանատիպ տարբեր հարցերում: Սրանից ելնելով էր, որ այսպես վարվեցինք», - ասաց Մնացականյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը չի հաստատել Փաշինյանի մասնակցությունը վերոնշյալ համաժողովին։