Արմավիրի մարզում Nissan March-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

Ճանապաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ժամը 11։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Լիդա Վ-ն իր վարած Nissan March մակնիշի 36 AD 332 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 39-ամյա Նառա Ճ-ին։

Ինչպես հայտնում է , վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news