Օրենքով գող «Պզոյի» մտերիմը՝ նախկին պատգամավորի որդին ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի («Պզո») մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ 24News-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Նվեր Մուրադյանը ոստիկանության բաժանմունքում վիրավորում և հայհոյում էր ոստիկաններին:

Նշենք նաև, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ․ Նվեր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն։ 

Նվեր Մուրադյանը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է։