Միքայել Պողոսյանի ֆիլմը շարունակում է հաղթարշավը միջազգային հեղինակավոր հարթակներում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Մշակույթ

«Լորիկ» ֆիլմը շարունակում է իր փառատոնային հաղթարշավը միջազգային հեղինակավոր հարթակներում։ Ի թիվս բազում փառատոնների՝ ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել Խանտի-Մանսիսկում անցկացվող «Дух огня» 17-րդ միջազգային կինոփառատոնում՝ հաղթելով միանգամից երկու անվանակարգում։  Գաղափարի և սցենարի հեղինակ, ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը «Լավագույն դերասան» անվանակարգում  արժանացել է Ալեքսանդր Աբդուլովի անվան մրցանակի։ Ֆիլմի երաժշտության հեղինակ Դավիթ Հալաջյանը հաղթել է «Լավագույն երաժշտություն» անվանակարգում։

Այնուհետև «Լորիկը» հայտնվել է Լատինական Ամերիկայի փառատոնային շարքերում՝ Վենեսուելայի փառատոնում արժանանալով միանգամից հինգ մրցանակի։ Դրանք  էին  «Լավագույն դերասան» (Միքայել Պողոսյան), «Լավագույն դրամատիկ ֆիլմ» (պրոդյուսերներ՝ Մարտին Մինասյան, Միքայել Պողոսյան), «Լավագույն նկարիչ» (Արմեն Ղազարյան), «Լավագույն մոնտաժ» (Տիգրան Բաղինյան, Դ. Ռեգան) և «Լավագույն մանկակական դերակատար» (Իռեն Այվազյան)։

Դրանից հետո ևս երկու մրցանակ՝ այս անգամ արդեն Պանամայի փառատոնում։ Այս փառատոնին ֆիլմը շահել է «Լավագույն դերակատարում»  և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերը։   Հաջորդ հաղթարշավն արդեն Չիլիում  էր միանգամից չորս մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն մանկական դերակատար»  և «Լավագույն մոնտաժ»։ Եվս մեկ «Լավագույն ֆիլմ» անվանակարգը «Լորիկը» ստացել է Օրինուբուրգում կայացած փառատոնում։ 
Այս օրերին «Լորիկը» մասնակցում է Վառնայի փառատոնին։ Սեպտեմբերի 7-ին Սիդնեյում կայանալու է հայկական կինոյի փառատոն։

Նշենք նաև, որ հոկտեմբերի 1-ին Միքայել Պողոսյանի մյուս՝ «Արև, Սարեր ու սեր» ֆիլմը մեկնում է Իտալիա, որտեղ կատարելու է այնտեղ սպասվող միջազգային փառատոնի բացումը և մասնակցելու է է մրցութային ծրագրին։  Ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 4-ին կայանալու է հենց Իտալիայում։