Երևանի Արզումանյան փողոցում բախվել են Mercedes C300-ը և Toyota Corolla-ն. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:04-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C300» (վարորդ՝ Աննա Մ. ծնված 1983թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Վաչագան Բ. ծնված 1981թ․) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները «Mercedes C300» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները փակել են «Toyota Corolla» ավտոմեքենայի գազի բալոնի փականը։