Աբովյանում տղամարդը կնոջը ծեծել է հացի դանակը ձեռքից գցելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Մոհամմադ Շոջա Քամյաբիին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

2019 թվականի հունիսի 2-ին, ժամը 10:30-ի սահմաններում Մոհամմադ Շոջա Քամյաբին Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/1-րդ շենքի 4-րդ հասցեում գտնվող իրենց բնակարանում նախաճաշի սեղանը հավաքելու ընթացքում դանակը ձեռքից վայր ընկնելու հարցի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, բռունցքներով 4-ից 5 անգամ հարվածել է Ա.Սահակյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով ձախ բազկի շրջանի արյունազեղումների ձեւով, առողջության թեթեւ վնասին հատկանիշներ չպարունակող, մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մոհամմադ Շոջա Քամյաբիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը)։ Մոհամմադ Շոջա Քամյաբիի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին։