Սևանա լճից բաց է թողնվել 45 մլն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Այդ  մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառումը՝ ստորև․

«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել»: