«Շնորհակալ եմ, որ վստահել եք»․ Արցախի նախկին վարչապետը շնորհավորել է Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Ուղիղ

Բակո Սահակյանին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել նաև Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը․ 

«Մեծարգո՛ Բակո Սահակի, Ձեր ծննդյան տոնի առթիվ ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս։

Նախագահի պաշտոնում ծավալած Ձեր գործունեությունն իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել Արցախում ներքին միասնականության պահպանման և կայուն զարգացման գործում: Եվ այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ այս առումով Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր, քանի որ այդ ընթացքում հանրապետությունում գրանցված սոցիալ-տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշները լավ հիմք են ապագայում ևս ավելի համարձակ ու հավակնոտ ծրագրերի իրականացման համար:

Պարո՛ն նախագահ, ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում:

Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Մաղթում եմ Ձեզ ընտանեկան երջանկություն, բարօրություն և քաջառողջություն:

Հ. Գ. Ի լրումն ասվածի՝ առանձին հղումով հանրության դատին եմ ներկայացնում մեր համատեղ աշխատանքի արգասավոր արդյունքը՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կատարած ուսումնասիրությունը Արցախի կառավարության 2007-2017 թթ.-ի գործունեության և արձանագրած ցուցանիշների վերաբերյալ»,- գրել է նա: