Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ որոնվում են «Էրզրում» ռեստորանի տնօրենին ծեծի ենթարկածները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ծեծ

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոտսոսի 26-ին Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ծեծի ենթարկվելու հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: