7 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,8 տոկոսով․ վիճակագրություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 6.8 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

Զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8,4 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն  ժամանակի համեմատ աճել է 4,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15,2 տոկոսով, իսկ առևտրի շրջանառության աճը կազմել է 8,9 տոկոս:

2019-ի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը աճել է 1.9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հուլիսին 2018-ի հունվար- հուլիսի նկատմամբ պահպանվել է նույնը, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հուլիսին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 5,9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 325 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 2,3 տոկոս աճ: Արտահանման ծավալն աճել է 3 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 1,9 տոկոսով: