«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները Գառնիում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հասարակություն

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում անձնական օգտագործման համար կանեփ է աճեցնում։

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում վարչության աշխատակիցները, ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ, օգոստոսի 28-ին նշված հողամասում հայտնաբերեցին կանեփի 170 թուփ՝ 30սմ-ից 4,6 մետր բարձրության։

Տանտերը ոստիկաններին ներկայացրեց նաև չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված՝ հայտնելով, որ անձնական օգտագործման համար քաղել է իր այգու թփերից։
Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news