Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների՝ նախատեսվող փոխանակումը տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

գերի

«Ria.ru»-ն, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օգոստոսի 30-ին նախատեսված բանտարկյալների փոխանակումը տեղի չի ունենա։ Փոխանակման նոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ փաստաբան Վալենտին Ռիբինը, որը ներկայացնում է Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների շահերը, հայտնել էր, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, ենթադրաբար՝ սեպտեմբերի 3-ին:

Մինչդեռ Գերագույն ռադայի աշխատակից Աննա Իսլամովան Facebook-ում հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան բանտարկյալների փոխանակում են իրականացրել, և որ բանտարկյալների թվում է եղել վահաբեկչության համար դատապարտված ռեժիսոր Օլեգ Սենցովը։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հերքել էր այդ տեղեկությունը: