Աֆղանստանում ավելի քան 50 գրոհային է ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

Աֆղանստանի զինված ուժերը Բադախշան շրջանում հակաահաբեկչական գործողության շրջանակում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման ավելի քան 50 զինյալի են ոչնչացրել, գրում է pajhwok.com-ը:

Աֆղանստանի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ «Պամիր 207» մասշտաբային գործողության նպատակն է մինչև ցրտերի սկիզբը դուրս քշել թալիբներին Վարդուջ, Յամգան և Մուրան վա Մունջան գավառներից: