Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրգործերով նախաքննությունը շարունակվում է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

սահման

Օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ընդ որում, հարկ ենք համարում  նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները  բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Օգոստոսի 29–ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news