Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ․ Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ երեկ կայացած հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Չնայած, որ հաղթանակի համար մեզ ընդամենը մեկ խփված գնդակ չբավականցրեց, սակայն թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իրական համախմբվածություն ու նպատակասլացություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար», - հայտարարել է Սամվել Կարապետյանը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բազմաթիվ երկրպագուներին, որոնք աջակցում էին մեր ֆուտբոլիստներին և մեր երկրին: Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում», - ասել է Կարապետյանը: