Դիվանագետները ծաղկեպսակ են խոնարհել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ դիվանագետները ծաղկեպսակ են խոնարհել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Ծաղկեպսակի խոնարհման արարողությանը հաջորդել է դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և ՀՀ մարզպետների աշխատանքային հանդիպումը: