Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է՝ հանքի շահագործումն անվտանգ է․ «Իմ քայլը»-ի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

բակո

«Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է: Ես դա պնդում եմ ոչ թե օդից վերցրած, այլ մանրամասն ուսումնասիրել եմ այն տեխնոլոգիան, որով աշխատելու է Լիդիանը, իսկ դրա շահագործման տեխնոլոգիան աշխարհում ամենամաքուրն է», - լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:

«Էլարդի» փորձաքննության հետ կապված իր եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարությունը պետք է տա մինչև սեպտեմբերի 4-ը: