«Ռոսիա 1»-ում Թրամփը Պուտինին ուղղված «սերենադ» է երգել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքն այս շաբաթ  ցուցադրել է երաժշտական հոլովակ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը վերածվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված «սերենադի»: Տեսանյութում Թրամփը «երգում» է Շոն Մենդեսի և Կամիլա Կաբելոյի Senorita երգը:

Ամերիկյան The Hill  պարբերականը մոնտաժված տեսահոլովակի հեռարձակումը Կրեմլի աջակցությունը վայելող հեռուստատեսության եթերում որակել է Դոնալդ Թրամփին ծաղրի ենթարկելու ակնհայտ փորձ:

Տեսահոլովակում Թրամփի «կատարմանն» ուղեկցում է Վլադիմիր Պուտինը՝ դաշնամուր նվագելով:

Նշենք, որ տեսանյութը հեռարձակվել է «60 րոպե» հաղորդման ժամանակ: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news