Նաիրա Զոհրաբյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է Ամուլսարի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

.

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

«Ընտանեկան բռնությունից մինչև Ամուլսար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպումը, անկեղծ, հետաքրքիր էր։ Քննարկեցինք հարցերի լայն շրջանակ՝ մեր կուսակցության օրենսդրական նախաձեռնություններից մինչև կանանց հանդեպ բռնություն ու այսօրվա թիվ մեկ հարցը՝ Ամուլսարը։

Փակագծերը շատ չեմ բացելու, բայց տպավորությունս այն է, դեսպան Լինի հետ մեր համատեղ աշխատանքը կստացվի»,- գրել է պատգամավորը: