«Սևան» ՖԱ-ն խզել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

.

«Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Վիտալի Կուլիբաբայի հետ: Այս մասին հայտնում է ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Կուլիբաբաին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- նշված է հայտարարությունում:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ շուտով կներկայացվի նոր գլխավոր մարզիչի անունը: