Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կա 2 զոհ և 19 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակություն

Այսօր ժամը 3:00-ի սահմաններում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մոտ վթարի է ենթարկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշված վթարից տեսանյութ է հրապարակել: Այն ներկայացնում ենք ստորև: